Վանաձորում ասֆալտը չի դիմացել բեռնատարի ծանրությանը


16:12 , 15 մայիս, 2017

Այսօր արտակարգ դեպք է պատահել Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Տարոն 4 թաղամասում գերեզմանատան մոտակայքով անցնող բեռնատարի ծանրությանն ասֆալտը չի դիմացել, մեքենան հայտնվել է փոսում: