Իրանում նախագական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում


15:41 , 15 մայիս, 2017
Картинки по запросу iran voteԻրանում նախագական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում: Արդեն պարզ է, որ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հօգուտ պահպանողական մյուս թեկնածուին՝ Էբրահիմ Ռայիսիին հանել է իր թեկնածությունը:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հօգուտ Հասան Ռոհանիի՝ մրցապայքարից կհրաժարվի նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Եվ մայիսի 19-ին իրանցիները հիմնականում ընտրություն կկատարեն բարեփոխական Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև:
#IranVote2017