ԱԳՆ-ի պատասխանը՝ Մամեդյարովին


15:03 , 15 մայիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

tigran-b

«Ապրիլի 28-ին արտգործնախարարների եռակողմ հանդիպման բովանդակությունը  ներկայացված է Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների կողմից հրապարակված հաղորդագրության  մեջ: Ակնկալվում էր, որ նույն բովանդակությամբ հաղորդագրություն պետք  է հրապարակի նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությունը, որը տեղի չունեցավ, եւ տրամաբանական է, որ նրանք պետք է հանդես գային այլեւայլ մեկնաբանություններով»,- Araratnews.am-ի  հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանն ասաց ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Էլմար Մամեդյարովը ասել էր. «Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների հանդիպման տրամաբանությամբ՝ իմ մեջ այն տպավորությունն է ստեղծվել, որ զորքերի դուրսբերումը՝ խաղաղության դիմաց կամ տարածքների հանձնումը` խաղաղության դիմաց հնարավոր է: Վերջին 12 տարիների ընթացքում սա է ողջ բանակցային գործընթացի տրամաբանությունը»:

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը խոսում է տարածքների վերադարձի մասին:  Բալայանն այս առումով նշեց, որ երբ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները խոսում են  բանակցությունների մասին, այնպիսի տպավորություն է, որ իրենք իրենց հետ բանակցել են, համաձայնության են եկել, եզրահանգումներ կատարել: