Սոցցանցերում քննարկում են Թրամփի և Մակրոնի կանանց զգեստների նմանությունը


19:30 , 14 մայիս, 2017

Սոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջին տիկնանց՝ Մելանյա Թրամփի և Բրիժիտ Մակրոնի հագուստների նմանությանը նրանց ամուսինների երդմնակալության արարողությունների ժամանակ։

Ոմանք նշել են, որ նրանց հագուստները հիշեցնում են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու հագուստներից մեկը։

Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ Բրիժիտ Մակրոնի հագին եղել է զգեստ՝ Louis Vuitton-ից։