ՀՀԿ շտաբի միջադեպից հետո Զարուհի Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում


17:57 , 14 մայիս, 2017
Տարոն Մարգարյանի շտաբում այսօր տեղի ունեցած միջադեպից մոտ մեկ ժամ անց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ընթացքում հայտնեց Զարուհի Փոստանջյանը: