Մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք. Վիգեն Սարգսյան


14:13 , 14 մայիս, 2017

Երևանի թիվ 9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ և դուստրերի հետ:

«Ես շատ հավանում են այն, որ մեր քաղաքը օրեցօր գեղեցկանում է, վստահ եմ, որ էլ ավելի է գեղեցկանալու: Մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք, որը շատ խորը պատմական արմատներ ունի, իր ուրույն բնավորությունն ու միջավայրը: Կարծում եմ, որ սա շատ հաճելի քաղաք է ապրելու համար: Ես շատ ուրախանում եմ, որ տարեցտարի մեզ մոտ բարեկարգվում են այգիները և պուրակները, շատ եմ կարևորում կանաչ գոտիների առկայությունը և շատ կուզեմ, որ առաջիկա տարիներին քաղաքում ունենանք մի մեծ զբոսայգի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարը: