Երևան քաղաքի ավագանու ընտրություններ. ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները


13:17 , 14 մայիս, 2017
Երևան քաղաքի ավագանու ընտրություններ. ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթներըԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք:
Բոլոր դեպքերը գտնվում են ստուգման փուլում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու և իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ: