Բրազիլայում մեկ տոննա մարիխուանայի փաթեթները հայտնվել են մայրուղու վրա


12:30 , 14 մայիս, 2017

Բրազիլիայում թմրանյութերի մատակարարը ոչ մեծ բեռնատարով վթարի է ենթարկվել: Տեղափոխվող բեռը՝ մոտ 10 մլն. արժողությամբ մեկ տոննա մարիխուանայի փաթեթները թափվել են մայրուղու վրա՝ հայտնել է 360 TV-ն: Ականատեսներն ասում են, որ բեռնատարի վարորդը ամենայն հավանականությամբ կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան դուրս է թռչել մայրուղուց: Վարորդը փախել է՝ թողնելով մեքենան և անօրինական բեռը: