Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները


08:50 , 14 մայիս, 2017
Այսօր Երևանում տեղի են ունենում ավագանու ընտրություններ, որի արդյունքներով հայտնի կդառնան Երևանի քաղաքապետի անունը և ավագանու նոր կազմը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են «Ելք» դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և ՀՀԿ-ն: Քաղաքապետի թեկնածուներն են համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Տարոն Մարգարյանը: 

Մայրաքաղաքում գործում է 474 ընտրատեղամաս, քվեարկելու իրավունք ունի 841 973 քաղաքացի: