Պետությունը շարունակում է աջակցել իրենց տնտեսությունը զարգացնող ընկերություններին:
Գործադիր մարմինը երեք տարով հետաձգել է ներդրումային ծրագրի շրջանակում ձկնամթերք արտադրող ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա ծրագրի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ընկերությունը նախատեսում է տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` գործող ցանցավանդակների թիվը հասցնելով 24-ի:
Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք: