Ռազմական համագործակցության հուշագիր կստորագրվի


14:04 , 12 մայիս, 2017

230310035Araratnews.am-ը գրում է.

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները Բաթումում կայանալիք հանդիպմանը մտադիր են ռազմական եռակողմ համագործակցության հուշագիր ստորագրել: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ հղում կատարելով Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիային:

«Մենք (Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարները.- խմբ.) քննարկել ենք եռակողմ համագործակցության ձևաչափը: Հուշագիր կստորագրվի, որը կուղղվի մեր ռազմական համագործակցության որակի բարձրացմանը»,- ասել է Իզորիան՝ ամփոփելով իր թուրք գործընկերոջ հետ Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները: