Հյուսիսային Կորեան իր տարածքում ձերբակալված ամերիկացիներին անողոքաբար պատժելու իրավունք ունի


04:59 , 12 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրավունք ունեն անողոքաբար պատժել իրենց երկրում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ հղում տալով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ ամերիկյան ԶԼՄ-ները Հյուսիսային Կորեայի տարածքում երկու ամերիկացիների ձերբակալությունը որպես աճուրդ են ներկայացնում, ինչը «տգիտություն է»:

Հաղորդվում է, որ մոտ ժամանակներում կհրապարակվեն Հյուսիսային Կորեայում 4 ամերիկացիների ձերբակալության պատճառները: