10 միլիոն դոլար ԱՄՆ-ի կողմից՝ ահաբեկիչների առաջնորդի մասին տեղեկության համար


02:49 , 11 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաղորդել է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջուլանիի մասին տեղեկություն հաղորդելու համար հայտարարվել է 10 միլիոն դոլարի պարգևատրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Sputnik»-ին, որը ներկայացրել է Պետքարտուղարության հայտարարությունը:

Ինչպես հաղորդվում է, Պետքարտուղարության ծրագրի շրջանակում կվճարեն այն տվյալների դիմաց, որոնք կօգնեն նույնականացնել ահաբեկիչների առաջնորդին կամ պարզել նրա գտնվելու վայրը:

Մարտ ամսին հաղորդվել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի անդամները սպանել են 25 մարդու Համա նահանգում:

«Ջեբհաթ ան-Նուսրա»-ն ևս ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է աշխարհի մի շարք երկրներում: