Shamshyan.com-ը գրում է․
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Էդգար Մինասյանի գլխավորությամբ:
Փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:
Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչկական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: