Համացանցում հայտնվել են iPhone 8-ի հավանական տարբերակի լուսանկարները


20:00 , 10 մայիս, 2017

Համացանցում հրապարակվել են Аpple ընկերության iPhone 8 սմարթֆոնի հավանական տարբերակի նոր լուսանկարները:

Լուսանկարներում ապագա սարքը բավականին մանրամասն է ցուցադրված, սակայն դիզայնն ամբողջությամբ բացահայտված չէ:

Նախնական տվյալների համաձայն՝ սմարթֆոնը կունենա OLED էկրան, Home վիրտուալ կոճակ, ինչպես նաև մատնահետքերի սքաներ: