Թեստ. Այս 4-հարցանի հոգեբանական կարճ թեստը կբացահայտի ձեր իրական բնույթը


04:19 , 10 մայիս, 2017
Կտրվեք առօրյայից և գործի դրեք ձեր երևակայությունը: Գուցե հարկավոր լինի գրի առնել հարցերի պատասխանները:

Այսպիսով՝ սկսենք:

1. Դուք սուզվել եք ջրի տակ, զմայլվում եք ջրային աշխարհով և հանկարծ տեսնում եք մի ջրահարս: Ի՞նչ գույնի է նրա պոչը:

2. Ջրահարսի կողքին լողում է մի ձուկ: Ի՞նչ ձուկ է դա՝ մե՞ծ, փո՞քր, ագրեսի՞վ, թե՞ անվնաս:

3. Դուք էլ ավելի խորն եք սուզվում և տեսնում եք մի խեցի (ракушка): Ի՞նչ տեսք ունի այն՝ հա՞րթ է, թե՞ գոգավոր, սովորակա՞ն է, թե՞ ինչ-որ արտասովոր բան կա:

4. Այժմ ափ վերադառնալու ժամանակն է: Դուք դեպի ափ եք լողում: Քանի՞ մարդ եք տեսնում ափին:

Պատասխանները՝

1. Ջրահարսի պոչի գույնն արտացոլում է, թե որքան մարդամոտ և շփվող եք դուք:

2. Ձուկը մատնանշում է, թե ինչպես եք դուք լուծում հակասությունները:

3. Խեցին (ракушка) արտացոլում է, թե որքան եք դուք բաց այլոց առջև:

4. Ափին կանգնած մարդիկ ցույց են տալիս, թե որքան ընկերներ դուք ունեք: