«Շատ սպասված հանդիպում». Անժելա Սարգսյանի ու Լուիզա Ղամբարյանի մտերմիկ սելֆին


03:25 , 10 մայիս, 2017

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով վերջին շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր Instagram-ում մտերմիկ սելֆի է հրապարակել հաղորդավարուհի, դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ:

Վերջինս նույնպես այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում:

«Շատ սպասված հանդիպում, լիքը կարոտած, էնքան բան կա խոսելու… Լուիզից Դրամատիկի շունչն ու հոտն էր գալիս, մեկա, չկշտացա»,- լուսանկարին կից գրել է Անժելան: