Յոգուրտի արտադրության 33.7%-ոց սպրինտը


16:43 , 9 մայիս, 2017

Յոգուրտի արտադրության 33.7%-ոց սպրինտըԱզգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 33.7%-ով ավել յոգուրտ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Առաջին եռամսյակում դրական արդյունք է արձանագրվել նաև պանրի արտադրությունում, որտեղ աճը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ կազմել է 4.6%: 12%-ով ավելացել է նաև կաթնասերի արտադրությունը: