Մոսկվայում զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը չեղարկվել է


13:06 , 9 մայիս, 2017

Barometer.am-ը գրում է.

Մոսկվայում զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը չեղարկվել է

Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի ավիացիոն մասը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է "Интерфакс" գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:

"Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղարկել Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը",- հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Զորահանդեսին պետք է մասնակցեին 72 ինքնաթիռ և ուղղաթիռ: