Լեհաստանը դատի է տվել Ռուսաստանին և 2.3 միլիոն դոլար է պահանջել


06:19 , 9 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Լեհաստանի դատարանը ռուսական կողմից 2.3 միլիոն դոլար է պահանջել դիվանագիտական շինությունն օգտագործելու համար, որը գտնվում է Վարշավայի Դոբրովեցկա փողոցում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին:

Ռուսաստանն այդ անշարժ գույքն օգտագործել է առանց պայմանավորվածության 2009-ից 2015 թվականներն ընկած ժամանակահատվածում: Դատարանի որոշմամբ՝ գումարը պետք է տրամադրվի տոկոսներով: Միաժամանակ որոշումը վերջնական չէ, այն կարելի է բողոքարկել երկու շաբաթվա ընթացքում:

Գործակալությունը նշում է, որ ապրիլի սկզբին Վարշավայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել էր վճարել երկու միլիոն դոլար Կելեցկոյ փողոցի շենքն օգտագործելու համար:

Ռուսական դեսպանատանը նշել են, որ այդ տիպի հարցերը պետք է քննարկվեն ԱԳՆ-ների երկկողմանի բանակցությունների ընթացքում, իսկ դատի տալն անընդունելի է: