Պորոշենկոյի կնոջը ծաղրել են՝ «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին ուղղված անգլերեն խոսքի համար (տեսանյութ)


02:47 , 9 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կին Մարինան ողջույնի իր խոսքն է ասել «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Առաջին տիկինը դուրս է եկել բեմ և դիմել մրցույթի մասնակիցներին կոտրված անգլերենով: Մարինա Պորոշենկոն հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է «կիսել մրցույթի ստեղծած ուրախությունն ու անհանգստությունը»:

Նրա ելույթի ձայնագրությունն արագորեն տարածվել է ողջ համացանցով: Օգտատերերը նշել են, որ նրա խոսքն անհնար է հասկանալ, իսկ Մարինա Պորոշենկոն էլ մի քանի անգամ սխալվել է բարձրախոսի մոտ: Շատերն անգամ ենթադրել են, որ նախագահի կինը բեմ է դուրս եկել հարբած վիճակում: