41-45 թվերին մեզ մոտ կրկին վերականգնվեց ռազմական էլիտան ու զինվորականության կոնցեպտը


17:19 , 8 մայիս, 2017

Image result for Մայիսյան ՀաղթանակներՀայրենականի հաղթանակի ու Շուշիի ազատագրման նախօրեին կրկին սին աժիոտաժ էր Ֆեյսբուքում։ Դե, որովհետև որոշ լուսավոր, բայց խիստ լիբերալ գլուխներ մտխլում էին թեման ու արդեն ավանդույթ դարձած սովորության համաձայն՝ փորձում հակադրել 45 թիվը 92 թվին։

Լիբերալ գլուխներին թողնենք իրենց սև գործին, իսկ մենք ֆիքսենք, որ մեկը մյուսին ոչ միայն չի խանգարում, այլ 92-ը ինչ-որ տեղ բխում է 45 թվից, որովհետև եթե մինչև 41 թիվ մենք ինքներս էինք մոռացել, որ вообще то բարաքյաթով ու կռվող ազգ ենք եղել, որովհետև մի տեսակ սովորել էինք գառան պես մորթվելուն ու տառգաշ-կոմֆորմիստական կենսակերպին, ապա 41-45 թվերին մեզ մոտ կրկին վերականգնվեց ռազմական էլիտան ու զինվորականության կոնցեպտը՝ որպես էդպիսին։

Վետերանները տուն եկան հաղթանակած, հետո երեխաներ ունեցան, որոնց մեծացրին ոչ թե ջարդված ու ջարդվող գյավուրի հոգեբանությամբ, այլ հաղթողի ու կռվողի։ Հետո իրենց երեխեքը մեծացան ու 92 թիվ արեցին, այնուհետև՝ 94։ Դե իսկ իրենց երեխեքն էլ՝ 2014 ու 2016, ու հիմա էլ դիրքերում են ու բնավ գառան հոգեբանությամբ չեն, բայց նորից ու նորից դրա հիմքում հա՛մ Շուշին է, հա՛մ Բեռլինի քոչարին։

Մայիսյան հաղթանակներին ընդառաջ