Իրանը սպառնացել է հարվածել Պակիստանին


17:07 , 8 մայիս, 2017

Image resultԻրանի զինված ուժերը կհարվածեն ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք գտնվեն, այդ թվում՝ Պակիստանի տարածքում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին IRINN հեռուստաալիքին հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Մոհամադ Հոսեյն Բաղերին:

«Ստեղծված իրավիճակն անընդունելի է մեզ համար: Մենք հույս ունենք, որ Պակիստանի իշխանությունները կվերահսկեն սահմանը, Իրանին կհանձնեն ահաբեկիչներին և կվերացնեն նրանց բազաները: Եթե ահաբեկիչները շարունակեն հարձակվել Պակիստանի տարածքից, ավերիչ հարված կհասցնենք ահաբեկիչների թաքստոցներին, որտեղ էլ դրանք գտնվեն»,- ասել է իրանցի նախարարը:

Նման հայտարարության պատճառ է հանդիսացել իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը: Ապրիլի 26-ին Իրանի սահմանապահ զորքերի զինծառայողների վրա կրակ է արձակվել Պակիստանի տարածքից, ինչի արդյունքում զոհվել է 10 զինծառայող: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Շեյշ Ալ-Ադալ» խմբավորումը: