Մարտի 31. Ղազարոսի հարության հիշատակության օր


10:57 , 31 մարտ, 2012

31.03.2012
Ղազարոսի հարության հիշատակության օր
Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր, Մարիամի և Մարթայի եղբայրը, որ մահանում է հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս` ապացուցելով, որ Ինքն է կյանքը եւ հարությունը:
Ավետարանի` Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը մի գեղեցիկ վերնագիր ունի` ՙԵվ Հիսուս արտասվեց...՚: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. ՙՏեսեք, թե ինչքան էր սիրում նրան՚:
Քրիստոսի արտասվելը` բոլորիս հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև հետագայում ննջեցյալների համընդհանուր հարությունը: