Լուվրի մոտ գտնվող Մակրոնի շտաբը տարհանվել է կասկածելի պայուսակի պատճառով


16:58 , 7 մայիս, 2017

1in.am-ը գրում է.

Լուվրի առջև գտնվող հրապարակից, որտեղ պետք է ընտրություններում հաղթանակը տոներ Էմանուել Մակրոնը, տարհանում է կատարվել կասկածելի պայուսակի հայտնաբերման պատճառով, որում այնուհետև գտնվել են տեսախցիկի մարտկոցներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մակրոնի շտաբին։

Նշվում է, որ պայուսակին արձագանքել էր շունը, որը վարժեցված է եղել պայթուցիկների հայտնաբերման գործում։ Անվտանգության նկատառումներով այնտեղ ներկա 300 լրագրողները տարհանվել են։