Քիմ և Քորթնի Քարդաշյանները բաց բիկինիով շրջում են Մեքսիկայի լողափով


18:00 , 6 մայիս, 2017

Քիմ և Քորթնի Քարդաշյանները լիովին վայելում են իրենց հանգիստը, որը կազմակերպել են Մեքսիկայում՝ Casa Aramara մասնավոր ծովափնյա գոտում: Երեկ հեռուստաաստղը և իր քույրը կրկին հայտնվել են լրագրողների տեսադաշտում. աղջիկները ցուցադրում էին իրենց կազմվածքը նորաձև բիկինիներով՝ իբրև թե չնկատելով տեսախցիկը:

Չնայած նրան, որ շատ երկրպագուներ ցնցվել էին Քիմի կազմվածքի կարգավիճակից, իսկ ավելի քան 100 000 մարդ նույնիսկ դուրս է եկել աստղին Instagram-ում հետևողների ցուցակից, Քիմը շատ չի հուսահատվել: Լողափում երկու գեղեցկուհիներն էլ չեն կաշկանդվել իրենց կազմվածքից և պարբերաբար ցուցադրել են իրենց մարմնի գրավիչ հատվածները՝ թույլ տալով լուսանկարիչներին հաջող կադրեր լուսանկարել: