Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է ի հայտ եկել


17:15 , 6 մայիս, 2017

Image resultԱրևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդությամբ հիվանդացության դեպքեր, որոնց մոտ կեսը մահացու ելք է ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»։

Հաղորդվում է, որ ապրիլի 23-ից մայիսի 4-ը հիվանդացել են Լիբերիայի հանրապետության շրջաններից մեկի 28 մեծահասակ բնակիչներ։ Էբոլա վիրուսի փորձաքննության արդյունքները բացասական են եղել։ Հաղորդվում է 12 զոհի մասին։

Ախտանշանները ներառում են տենդ, սրտխառնոց, փսխում և լուծ։ Ենթադրվում է, որ պատճառ կարող էր դառնալ վարակված մթերքի կամ ջրի օգտագործումը։

Նշվում է, որ հետաքննությանը միացել են մասնագետներ ԱՀԿ-ից և այլ միջազգային կազմակերպություններից։