Գնանկման տենդենց՝ ոչ պարենային ապրանքների շուկայում


14:40 , 6 մայիս, 2017

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից տեղեկանում ենք, որ 2017-ի ապրիլին 2016-ի ապրիլի համեմատ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2,9 տոկոս գնանկում, այս տարվա մարտի համեմատ՝ 0,3 տոկոս գնաճ, իսկ 2016թ.-ի դեկտեմբերի նկատմամբ` 1,1 տոկոս գնանկում:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2017-ի ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,2-0,8 տոկոս գնաճ (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է մայրաքաղաքում), 5-ում՝ 1,2-0,1 տոկոս գնանկում, իսկ երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: