«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրի շրջանակներում Մեղրիի անցակետը հագեցվելու է ժամանակակից ենթակառուցվածքներով:
Դա հնարավորություն կտա բարենպաստ պայմաններ ստեղծելու բիզնեսի և ապրանքաշրջանառության համար: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը Հայաստանի հյուսիսային սահմանակետերի` Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի արդիականացման ծրագրերի շարունակությունն է:
Պետք է նշել, որ թարմացված անցակետում կգործի «մեկ պատուհան» համակարգը, ինչի արդյունքում բեռնափոխադրողները և սահմանային անցակետը հատողները կշփվեն մեկ մարմնի հետ: