Բոլորն էլ ձգտում են իմաստության, անկախության և ինքնավստահության հասնել, սակայն երբեմն մոռանում են, որ իմաստությունը երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձն է: Այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր է, քանի որ այն ամենաարժեքավոր գիտելիքներն է տալիս: MediaMag-ը ներկայացնում է իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է սերտել:
1. Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին: Սովորե´ք ապրել ներկա պահով։
2. Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:
3. Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:
4. Մտածված արեք գնումները: Որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք:
5. Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:
6. Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:
7. Ընկերությունը ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:
8. Ճամփորդե՛ք և այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերեք: Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում՝ բազմոց գնել, թե հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը:
9. Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:
10. Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին: Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ:
11. Տարիքն ընդամենը թիվ է: 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում: Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը:
12. Դժգոհությունը ցավ է պատճառում: Ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից:
13. Կիրքը բարելավում է կյանքը: Երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ և անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում:
14. Դուք միշտ չէ, որ իրավացի եք: Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ: Միշտ կա մեզնից խելացին:
15. Դա էլ կանցնի… Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը՝ փոխվում:
16. Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում: Կյանքն առանց նպատակների անիմաստ է: Պարզապես անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, և սեփական կյանքը դրա շուրջ կառուցել:
17. Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է: Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել:
18. Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում: Կյանքը փոփոխական է, և չարժի ընդդիմանալ:
19. Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց: Հաճախ մենք ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ, և չի կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը:
20. Ամեն ինչ հաղթահարելի է: Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է, կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Իրականում դուք ավելի իմաստուն և ուժեղ եք, քան պատկերացնում եք:
Շարունակությունն՝այստեղ