250 կգ ռումբ է հայտնաբերվոլ Նիցցայի մոտակայքում


03:52 , 6 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Նիցցայի ոչ հեռու՝ ծովում, հայտնաբերվել է 250 կգ կշռող ռումբ։ Այն գտնվել է Անգլիական ափից 50 մետր հեռավորության վրա, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Nice Matin» թերթին։

Վտանգավոր հայտնագործության մասին տեղի բնակիչներին հայտնել է ջրասուզակը, ով հնագիտական հետազոտություններ է իրականացրել և 12 մետր խորության վրա նկատել զինամթերքը։
Ռումբի ծագումը դեռևս պարզված չէ, հավանաբար, խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների զինամթերքի մասին է։

Ռումբի հայտնաբերման շրջանում նավագնացությունն արգելվել է, հարակից ափը տարհանվել է։ Դեպքի վայր կանչված մասնագետները վտանգավոր առարկայի չեզոքացման տարբերակ են մտածում։