ԿԽՄԿ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներին. Հայկական կողմը չի գնդակոծել կոմիտեի աշխատակիցներին


01:00 , 6 մայիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն, հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը հայկական զինված ուժերի կողմից Աղդամի շրջանում Կոմիտեի աշխատակիցներին գնդակոծելու վերաբերյալ:
 ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ կոմիտեի աշխատակիցներն այդ օրը եղել են Աղդամի շրջանում, սակայն նրանք թիրախ չեն դարձել:
 Ըստ նրա, Կոմիտեն տարբեր հումանիտար նախագծեր է իրականаցնում սատարելու համար քաղաքացիական բնակչությանը՝ շփման գծին և հայ-ադրբեջանական սահմանին հարակից տարածքներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: