Նախարար. Գծատերեր չենք ունենա


22:38 , 5 մայիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ՝ առանց գծատերերի: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով.
«Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր»,- մեջբերում է Aysor.am-ը։ Նա նաև տեղեկացրել է, որ լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։
 «Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը», - ասել է նախարարը՝ նշելով, որ քննարկման փուլում է միասնական համակարգի մեքենաների որակի ու սպասարկող օպերատորների հարցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: