Մեքենաների տեխզննման նոր level ՀՀ-ում


20:15 , 5 մայիս, 2017

Image result for Մեքենաների տեխզննմանՇատ է խոսվել այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նախ պետք է վերացնել դրա օջախները: Նման մի օջախ էլ իրենցից ներկայացնում են ավտոմեքենաներին տեխզննման կտրոն տվող կայանները:

Այս մասին այսօր խոսել է նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարի խոսքով՝ տրանսպորտային միջոցների տեխզննման համակարգն այսօր կրում է ոչ պատշաճ բնույթ: Վարորդները, վճարում կատարելով, գնում են կտրոնը և ոչ մի տեխզննում չեն անցում, ինչն իրենից ներկայացնում է ոչ միայն կոռուպցիոն գործարք, այլև վտանգի տակ է դնում թե՛ տվյալ վարորդի, թե՛ երթևեկության մնացած մասնակիցների կյանքն ու առողջությունը:

Այս խնդրի կարգավորման համար մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի արդյունքում տեխզննման կտրոնը վերանալու է, վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով: Հսկողություն իրականացնող բոլոր մարմինները հնարավորություն են ստանալու տեսնել՝ տրանսպորտային միջոցը տեխզննում անցել է, թե ոչ: Այստեղ բացառվում է մեքենայի շահագործումը առանց ստուգելու, քանի որ մինչև մեքենան չմոտենա տեխզննման կայան, չկանգնի ստենդի վրա, չզննվի, էլեկտրոնային համակարգ չի մտնելու և թույլտվություն չի ստանալու հետագա վարման համար: