Արտոնյալ պայմաններ սահմանմերձ տնտեսվարողներին


19:00 , 5 մայիս, 2017

Image result for սահմանմերձՄեր երկրի տնտեսության զարգացման համար կարևոր օղակ են հանդիսանում ՓՄՁ-ներն ու գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Այս է պատճառը, որ տնտեսության այս հատվածը մշտապես գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում:

Օրերս գործադիրը որոշում կայացրեց, որով կապահովվի տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը:

Այսպիսով՝ ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները կշարունակվեն տրամադրվել արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար: