Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին


13:42 , 5 մայիս, 2017

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակինSlaq.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: