«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում արձանագրված կտրուկ գնաճն արտացոլվել է նաև պաշտոնական վիճակագրության մեջ: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ, սննդամթերքը թանկացել է 3,6 տոկոսով, ընդ որում, միայն ապրիլին գնաճը 1,9 տոկոս է կազմել: Ալկոհոլային խմիչքները և ծխախոտը թանկացել են 2 տոկոսով: Ծխախոտի և ալկոհոլի շուկայում թանկացումները մեծ հաշվով հետևանք են օրենսդրական փոփոխությունների, երբ հունվարի 1-ից բարձրացվեց ակցիզային հարկը: Բայց միայն դա չէ գնաճի պատճառը: Կտրուկ թանկացումևեր են արձանագրվել այն ոլորտներում, որոնք գտնվում են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածուների տիրապետության տակ, և հիմա նրանք թանկացումևերով փորձում են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Բավական է միայն նշել, որ ըստ ԱՎԾ-ի սննդամթերքի ոլորտում գնաճը եղել է հիմնականում մրգի, բանջարեղենի, ձկնամթերքի, մսամթերքի շուկայում: Մասնավորապես շաքարավազը թանկացել է 15,6 տոկոսով, բանանը 5,8 տոկոսով, նարինջը 6,7 տոկոսով և այսպես շարունակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: