Տաջիկստանում ավելորդ քաշ ունենալու համար 10 ոստիկան է աշխատանքից ազատվել


21:33 , 5 մայիս, 2017
Operativ.am-ը գրում է․
Image result for полицейские в таджикистане

Տաջիկստանում աշխատանքից ազատվել է ավելորդ քաշով 10 ոստիկան: Այս մասին գրում է «Ren.tv»-ն` հղում տալով  երկրի ՆԳ նախարարության մամուլի ծառայությանը:

«Տարվա սկզբից չի կարողացել նիհարել ընդամենը տաս մարդ: Մյուս աշխատակիցները նիհարել են հինգից 20 կիլոգրամով և շարունակում են զբաղվել սպորտով, որպեսզի ավելի շատ քաշ կորցնեն», - ասել է ՆԳ նախարարության ներկայացուցիչը:

Նշվում է, որ  Տաջիկստանում իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները զբաղվում են սպորտով և շաբաթական երեք անգամ վազում հինգ կիլոմետր, քանի որ երկրի ներքին գործերի նախարարը հանձնարարել է իրավապահ մարմինների քաշը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: