Պերմյակովին կհանձնեն Ռուսաստանին


22:14 , 4 մայիս, 2017
«Պերմյակովին կհանձնեն Ռուսաստանին»2015 թ-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքին սպանդի ենթարկելու համար ՀՀ-ում ցմահ դատապարտված Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կշարունակի կրել ՌԴ տարածքում։ Այդ մասին РИА Новости-ին հաղորդել է Դոնի Ռոստովում տեղակայված հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի ներկայացուցիչը։
Մինչ այդ այդ նույն դատարանը ճանաչել էր ՀՀ-ում Պերմյակովի նկատմամբ ընդունված դատավճիռը։
ՀՀ պատկան մարմիները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։