Պետաջակցության «ձեռքերը» հասան Սևան


18:57 , 4 մայիս, 2017

Image result for Կառավարություն«Սևանի իշխան» ՓԲԸ-ն նախատեսում է ներդրումներ կատարել և համալրել մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով: Այս ամենի արդյունքում առաջիկա տարիներին հնարավորություն կստեղծվի աճեցնել և վերամշակել Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ:

Ընկերության գործունեությունը խթանելու և զարգացման հնարավորությունները մեծացնելու նպատակով գործադիրում որոշվեց ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով հետաձգել վերոնշյալ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն ՀՀ դրամի չափով, որի արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 290 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի նման որոշումները նպատակ ունենք խթանելու ներդրումները, քանի որ դրանց միջոցով խետք է լուծվի մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկը՝ գործազրկությունը: