Ամերիկուհին գնած պայուսակի միջից չինարեն գրություն է հայտնաբերել (Photo)


06:49 , 4 մայիս, 2017

Ամերիկուհի Լորա Ուոլլեսը պատմել է, որ իր սկեսուրը խանութից գնած պայուսակի միջից չինարեն գրություն է գտել: Պայուսակը գնվել էր Walmart-ի խանութներից մեկից: Գրության հեղինակը պատմել է Գուանսի նահանգում գտնվող բանտի դաժան պայմանների մասին: 

«Գուանսի Ինշան բանտում կալանավորներն աշխատում են օրական 14 ժամ, առանց ընդմիջման, մինչև գիշերվա 12-ը: Իսկ ով այդ ընթացքում չի հասցնում կատարել աշխատանքը, դաժան ծեծի է ենթարկվում:

Ուտելիքն առանց յուղի և աղի է: Ամեն ամիս շեֆը կալանավորներին 2000 յուան է վճարում (290 դոլար), բայց եթե նրանք հիվանդանում են և դեղորայքի կարիք են զգում, ապա դրա արժեքը հանվում է աշխատավարձից: Չինաստանում կալանավոր լինելը ավելի վատ է, քան ԱՄՆ-ում ձի, ոչխար, խոզ կամ շուն լինելը»: