Ամբողջովին ոսկեպատ «АК-47» ինքանձիգ և «ТТ» ատրճանակ՝ հաղթանակի օրվա կապակցությամբ (Photo)


06:17 , 4 մայիս, 2017

Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտացված է սմարթֆոնների ձևափոխմամբ և դրանց ոսկեզօծմամբ, հայտարարել է, որ հաղթանակի օրվա կապակցությամբ թողարկելու է զարդանաշխերով և ոսկով պատված «Калашников АК-47» ինքնաձիգ և «ТТ» ատրճանակ: Զենքերը կլինեն ամբողջովին իրական, բայց օդամղիչ:

Ինքնաձիգը կարժենա 399 հազար ռուբլի (մոտ 7000 դոլար), իսկ ատրճանակը՝ 184 հազար ռուբլի (3200 դոլար):

  

Ընկերությունն արդեն զենք թողարկելու մեկ հաջողված փորձ ունի․ դա փետրվարի 23-ի առթիվ թողարկված «Макаров» տիպի ատրճանակն էր, կրկին ոսկեպատ: