Իրանի 5-րդ նախագահ Մոհամմադ Խաթամին իր աջակցությունն է հայտնել Հասան Ռոհանիին


02:53 , 4 մայիս, 2017

Իրանի 5-րդ նախագահ, բարեփոխական գործիչ Մոհամմադ Խաթամին (1997-2005) իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Հասան Ռոհանիին:

Related image
«Քաղաքակրթությունների երկխոսություն» կարգախոսով հայտնի Խաթամին համոզմունք է հայտնել, որ եթե Ռոհանին չընտրվի, ապա Իրանն, ամենայն հավանականությամբ, կրկին կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ:
Նախընտրական այս փուլում, երբ գործող նախագահի տնտեսական քաղաքականությունը խիստ քննադատության է ենթարկվում իր ընդդիմախոսների կողմից, Խաթամիի աջակցությունը Ռոհանիին խիստ անհրաժեշտ էր, հատկապես որ Ռոհանին օրերս ափսոսանք էր հայտնել, որ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին այս վճռական պահին իր կողքին չէ:
#IranVote2017