«Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալները կտրուկ նվազել են


09:35 , 3 մայիս, 2017

«Հայաստանում շարունակում են նվազել շինարարության ծավալները: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում դրանք նվազել են շատ կտրուկ: ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացվել է 35 մլրդ 772 մլն 600 հազար դրամի շինարարություն, ինչը 13,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այս՝ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ պակասել է այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ շինանյութերի արտադրությունը:


Ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 40,2 տոկոսով, իսկ տուֆի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում 19,3 տոկոսով է նվազել: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ոլորտում ստեղծված իրավիճակը. «Շինարարությունը պետք է ունենա պատվեր: Կա պատվեր՝ կաճի շինարարության ծավալները, չկա՝ չի աճի: Ներդրումներ է պետք ներգրավել, անհրաժեշտություն կա՞ արդյոք կառուցելու, թե՞ ոչ, իսկ շինարարության պատվերները դրանից է առաջանում»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: