Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Թուրքիայի ներդրողների հարաբերությունների զարգացումն առավել շատ պետք է հետաքրքրի Թուրքիային, քան Հայաստանին: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Երևանում կազմակերպված Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման մասին, ասաց միջոցառման մասնակիցներից Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Մենք իսկապես տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկար: Հայաստանն ավելի շատ ամուր դիրքերում է, քան թույլ: Աշխարհի մեծ մասն առավել շատ սպասում է Թուրքիայից, որ առաջ շարժվի: Իսկ Հայաստանը երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացում ամեն ինչ արել է իր միտքն ու դռները բացելու համար»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ