«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանը ընտանեկան միջավայրում կնքել է թոռնիկին. ովքե՞ր են ներկա եղել էլիտայից


07:53 , 2 մայիս, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի քանի օր առաջ «Օջախ» ռեստորանային համալիրի փոքր սրահում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մեկ տարեկան թոռնիկի` Տիգրանի կնունքի արարողությունը, որը նրա կրտսեր դստեր երրորդ զավակն է` փոքրիկ Սերժից ու Ռիտայից հետո, որոնց քավորը Գագիկ Հարությունյանի որդին է:

Միջոցառումը եղել է հիմնականում ընտանեկան: Քաղաքական էլիտայից շատ հրավիրյալներ չեն եղել. ներկա են եղել Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Վիգեն Սարգսյանը, Լևոն Յոլյանը, Տարոն Մարգարյանը: Չի եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ երիտթևն է ներկա եղել` Աշոտյան, Շարմազանով, Հովիկ Հովսեփյան, Գյումրու` Արման Սահակյան քառամիասնությամբ, որպես փոքրիկի հոր` Հայկի ընկերներ: Հետաքրքիր է, որ ներկա են եղել նաև Արայիկ Գրիգորյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը և ՍԱՍ-ի Արտակը»: