Զեմֆիրան համերգ կունենա Հայաստանում


11:33 , 25 մարտ, 2013

Շատ լավ նորություն կարդացի Զեմֆիրայի՝ իմ նման երկրպագուների համար։ Yerkir.am-ի տվյալներով՝ հիմա բանակցություններ են վարվում Զեմֆիրայի հետ, որպեսզի նա վերջապես համերգային ծրագրով հանդես գա Հայաստանում։ Կայքը հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ համերգը կկայանա ՄՀՀ-ում՝ սեպտեմբեր ամսին։
Զեմֆիրան բազմիցս է նշել, որ կուզենար համերգ տալ Հայաստանում, բայց հարմար ակումբներ չկային։ Դե ի՞նչ, հուսով եմ՝ հարցը լուծում ստացել է, ու սեպտեմբերին կկարողանանք լսել որակով երաժշտությունը՝ Մարզահամերգային համալիրում :)