Հայաստանի բանակը 95-րդն է աշխարհի հզոր բանակների ցուցակում


10:58 , 1 մայիս, 2017

Related imageGlobal Firepower պորտալը ամեն տարի ուսումնասիրություններ է կատարում աշխարհի 127 երկրների բանակներում ու հրապարակում է դրանց ցուցակը:

Սակայն տվյալ հետազոտության արդյունքները հիմնվում են ավելի շատ երկրի բանակում զինվորական տեխնիկայի քանակի, զորքի քանակի և ծախսած գումարների վրա: Մեծ ուշադրություն է դարձվում ռազմածովային ուժերի և օդային ուժերի վրա: Հաշվի չի առնվում զորքի մարտունակությունը, անցած պատերազմական ուղին և այլ մանրամասներ:

Սա ավելի շատ բանակների փողերը հաշվող հետազոտություն է: Ադրբեջանը իր ռազմածովային զորքերի ու ծախսած միլիոնավոր դոլարների արդյունքում հայտնվել է 59-րդ տեղում:

Առաջին երեք հորիզոնականում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը: Դրանից հետո գալիս են Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան եւ Իտալիան: