«Օրինապահ հարկատուներն»՝ ուշադրության կենտրոնում


09:14 , 1 մայիս, 2017

Related imageՊԵԿ-ն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: Կոմիտեն հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 22 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չի համապատասխանել մեկը, իսկ մնացած 13 դիմումն ուսումնասիրության ընթացքում է:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133 տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, 36-ինը՝ մերժվել, իսկ 13 դիմում ուսումնասիրության փուլում է: