Սկարլետ Յոհանսոնը գտել է իր նմանակին


16:30 , 30 ապրիլ, 2017

Պարզվել է, որ Սկարլետ Յոհանսոնի նմանակը Ջերալդինա անունով կին է Ֆրանսիայից, ով հոլիվուդյան դերասանուհուն նման է եղել 50 տարի առաջ: Այժմ կինը արդեն 72 տարեկան է, ունի երեխաներ և թոռներ

Պատմությունը սկսվել է Reddit պաշարում, որտեղ օգտատերերը կիսվում են պատմություններով: Երիտասարդը տեղադրել է տատիկի երիտասարդ ժամանակվա լուսանկարը:

Օգտատերերը անմիջապես նշել են նրա անհավանական նմանությունը դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի հետ:

Լուսանկարը տեսել է նաև դերասանուհին ինքը և Ջերալդինային թոռան հետ հրավիրել է իր «Շատ վատ աղջիկներ» նոր ֆիլմի պրեմիերային և խոստացել է հյուրասիրել բարում: Տղան այդ մասին պատմել է տատիկին: Նրա խոսքերով` Ջերալդինը ուրախացել է և ասել, որ լուսանկարում ինքը 22 տարեկան է և հարբած, ինչպես սկունս: